Մատչելիության հղումներ

«Կատրինա» փոթորիկը մեծ ավերածություններ է պատճառում Նոր Օռլեան քաղաքին


«Կատրինա» կոչվող փոթորիկը, որն այսօր շարունակում է մոլեգնել ԱՄՆ հարավային մի քանի նահանգներում, պետությանը արդեն 26 միլիարդ դոլարի վնաս է հասցրել եւ դեռ շարունակում է ավերածությունները: Ամենամեծ վնասը հասցվել է Լուիզիանա նահանգի՝ ծովի մակարդակից ցածր գտվող Նոր Օռլեան (New Orleans) քաղաքին:

Քաղաքում փրկարարները հարյուրավոր մարդկանց են ազատել տանիքների վրայից, սակայն կան զոհեր՝ 5 մարդ մնացել են շուռ եկած ծառերի տակ կամ ենթարկվել են ավտովթարների: Կան նաեւ անհետ կորածներ:

Լուիզիանայից մինչեւ Ֆլորիդա «Կատրինա» փոթորիկը վնասել է էլեկտրասնուցման ցանցերը, եւ այսօր շուրջ 1 միլիոն մարդ զրկված է հոսանքից ու չի ստանա հոսանք առաջիկա 2 ամիսների ընթացքում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG