Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան


ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Աստրախանի մարզի Աշուլուկի ռազմաօդային ուժերի զորավարժարանում ընթացող «Մարտական համագործակցություն-2005» մարտավարական զորավարժության օգոստոսի 30-ին կայանալիք եզրափակիչ փուլին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հաղորդում է նաեւ, որ ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի համատեղ միջոցառումների 2005 թվականի պլանով նախատեսված այս զորավարժությանը մասնակցում է Աշուլուկ գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների 42 հոգանոց ստորաբաժանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG