Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի միջազգային հակաահաբեկչական զորավարժությունների


Ռուսաստանի ներքին գործերի նախարարության զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Ռոգոժկինը հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Սմոլենսկում տեղի են ունենալու միջազգային հակաահաբեկչական զորավարժություններ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գեներալ Ռոգոժկինը նաեւ ասել է, որ զորավարժություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտնել են Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Մոլդովան:

Գեներալի խոսքերով, զորավարժությունները տեղի են ունենալու Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի ուսումնական կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG