Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Արգենտինայի արտգործնախարարը


Այսօր Հայաստան է ժամանում Արգենտինայի արտգործնախարար Ռաֆայել Բիելզան: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած մոտ մեկուկես տասնյակ երկրներից մեկն է, իսկ ինքը՝ Բիելզան 4 տարի առաջ հոդված է գրել Հայոց ցեղասպանության մասին:

Բիելզան Հայաստանում կմնա մինչեւ օգոստոսի 31-ը, կհանդիպի Հայաստանի նախագահին, վարչապետին, արտգործնախարարին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նա կայցելի նաեւ Երեւանի այն դպրոցը, որը կոչվում է «Արգենտինայի հանրապետություն»:

Ըստ որոշ տեղեկությունների, Արգենտինայի արտգործնախարարը հայտարարելու է նաեւ Երեւանում Արգենտինայի դեսպանատուն բացելու մասին: Արդեն մի քանի տարի է, ինչ Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի դեսպանատունը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG