«Սահմանադրական բարեփոխումների դրական արդյունքը չի կարող դիտվել որպես իշխանության հաղթանակ կամ ընդդիմության պարտություն, սա կարելի է դիտել մեկ անկյան տակ՝ մեր ժողովրդի, մեր պետության հաղթանակը», - չորեքշաբթի օրը հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքերով, «անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումների շուրջ անպիսի քարոզչություն ծավալել, որի արդյունքը կլինի ժողովրդի միասնությունը»:
Խոսելով ընդդիմության մասին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե «հենց սկզբից ընդդիմությունը սկսեց մերժել սահմանադրական բարեփոխումների շուրջ համագործակցությունը կոալիցիայի հետ»:
«Պետք է օգնել ընդդիմությանը, խաղից դուրս վիճակից ետ բերել դրական դաշտ», - ասել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով. - «Այս նախագիծը կոնկրետ մարդու, մեկ կուսակցություն սպասարկելու համար չի ձեւավորվել»:
«Սա օբյեկտիվ փաստաթուղթ է, որից շահելու են բոլորը: Այսօր սա է գերխնդիրը, պետք է նպատակաուղղված աշխատենք, որպեսզի այն դրական լուծում ստանա», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: