Հայաստանում միաթեկնածու ընտրությունները, կարծես թե, ավանդույթ դառնալու միտում են դրսեւորում: Չորեքշաբթի օրը լրացել է Երեւանի երեք համայնքներում թեկնածուների առաջադրման ժամկետը: Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում առաջադրվել է թաղապետի միայն մեկ՝ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանի թեկնածությունը:
Գործող թաղապետերի թեկնածություններն առաջադրվել են նաեւ Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Առաջինի ներկայիս թաղապետ Ռուբեն Սինոյանի մրցակիցները երեքն են՝ Վալերի Հարությունյան, Արայիկ Քոթանջյան եւ Պետրոս Սողոյան: Նուբարաշենի թաղապետ, անկուսակցական Ռուբեն Ասատրյանից բացի, առաջադրվել է եւս երկու թեկնածու՝ մեկը անկուսակցական, մյուսը՝ ՀՅԴ անդամ:
«Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցումը Էրեբունի համայնքի բնակիչների շրջանում վերհանեց մարդկանց դժգոհությունը առաջիկա միաթեկնածու քվեարկության կապակցությամբ:
«Մի հատ թեկնածուով ընտրություն չի լինում», - ասաց միջին տարիքի մի կին: - «Եթե լինեին մի քանիսը, ավելի հետաքրքիր կլիներ ընտրությունը»:
Շատերը ասում էին, թե չեն գնալու քվեարկության, քանի որ «թաղապետը ոչ մի բանի ուշադրություն չի դարձնում»:
Մյուսները անիմաստ էին համարում ընտրությունը, քանի որ «ում որոշել են, նրան էլ կընտրեն»:
«Իրենք ունեն իրենց թեկնածուն, նա էլ ընտրվում է», - պնդեց Էրեբունի համայնքի մեկ այլ բնակիչ:
Կարինե Քալանթարյան