Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Ռամիլ Խուդավերդիեւը «մոլորվել էր եւ հայտնվել Հայաստանի զինված ուժերի վերահսկողության գոտում»:
«Մեզ համար նա ոչ մի կարեւորություն չի ներկայացնում, ուստի ռազմագերու հանձնման հարցով զբաղվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Հարությունյանը:
Մեկնաբանելով իրավիճակը զինված ուժերի շփման գոտում, պաշտպանության փոխնախարարը նշել է, թե այժմ այնտեղ բավական հանգիստ է, լուրջ փոփոխություններ չկան:
«Մանր անախորժություններ լինում են, սակայն, հիմնականում, ամեն ինչ կայուն է», - ասել է պաշտպանության փոխնախարարը:
Ռամիլ Խուդավերդիեւը գերի էր ընկել օգոստոսի 3-ին: Նա ներկայումս գտնվում է Երեւանի քննչական մեկուսարաններից մեկում: Ըստ «Թուրան» գործակալության, նրան այցելել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք արդեն հասցրել են Բաքու փոխանցել Խուդավերդիեւի նամակը հարազատներին: