Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կապված է Ռուսաստանի հետ»


Մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջիկա այցը Հայաստան, «Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր ենթադրություն է անում, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների՝ վերջերս հաճախացած ոչ պաշտոնական այցերը կարող են նշանակել, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական կողմնորոշումից եւ թեքվում է դեպի Վրաստան:

Սակայն Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մակարկինը կարծիք է հայտնել, որ «Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ ռուսամետ դիրքորոշում է որդեգրել, եւ նրա իշխանությունը կապված է Ռուսաստանի հետ, իսկ արեւմտամետ դիրքորոշում ունի ընդդիմությունը, քանզի անցած ընտրություններում Մոսկվան պաշտպանեց Քոչարյանին»:

Միաժամանակ Մակարկինը չի բացառել, որ Սահակաշվիլիի այցերը Հայաստան «կոչված են նպաստելու Հայաստանում արեւմտամետ տրամադրությունների սերմանմանը»:

«ԱՄՆ-ը ակտիվորեն առաջ է տանում իր գաղափարախոսությունը հետխորհրդային տարածքում եւ Սահակաշվիլին, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն այդ գաղափարախոսության տարածողներն են», - ասել է քաղաքագետը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG