Մատչելիության հղումներ

Երկարաձգվել է բաշխիչ ցանցերին ներկայացված վերջնաժամկետը


Օգոստոսի 17-ին լրացավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած վերջնաժամկետը Հայաստանի բաշխիչ ցանցեր ընկերության կողմից պարզաբանումներ ստանալու առումով, սակայն ընկերությունը դեռեւս հանձնաժողովի պահանջը չի բավարարել:

Հայաստանի էլկետրացանցերի ներկայիս սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը ժխտում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը՝ պնդելով, թե «ընդամենը ռուսական «Ինտերէներգո» ընկերությանն է փոխանցվել բաշխիչ ցանցերի կառավարման իրավունքը»:

Այժմ ընկերությունը նույնը պետք է ապացուցի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ծավալուն, գրավոր պարզաբանումներով, որին սպասում են ոչ միայն հանձնաժողովը, այլեւ՝ Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունները եւ ամբողջ հասարակությունը:

Այսօր սակայն «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերության ղեկավարությունը գրավոր դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով նամակի պատասխանի ժամկետը մինչեւ օգոստոսի 22-ը երկարաձգելու վերաբերյալ: հանձնաժողովը ընդառաջվել է այս խնդրանքին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ խնդրանքը բավարարվել է, քանի որ ընկերությունը չի հասցրել որոշ մանրամասներ ճշտել, որոնք սակայն կարեւոր են խնդրի էությունը պարզաբանելու տեսակետից, ուստի հանձնաժողովը պատրաստ է սպասել ընկերության պատասխանին մինչեւ օգոստոսի 22-ը, որն այլեւս վերջին անհետաձգելի ժամկետն է:


Շաքե Վաոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG