Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը կշարունակի խորացնել ռազմական ներուժը»


Ադրբեջանի սահմանապահների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է խորացնել ռազմական ներուժը:

«Մենք կփորձենք ղարաբաղյան խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ քաղաքական մեթոդներով: Գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն եւ փախստականները վերադառնան իրենց տները: Երկրի ռազմական ներուժի խորացումը եւ ռազմական ծախսերի ավելացումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ բանակցությունների ընթացքում, եւ, ի վերջո, ազատել գրավյալ տարածքները», - ըստ «Ինտերֆաքս»-ի, նշել է Իլհամ Ալիեւը:

«Քանի դեռ ուշ չէ, Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ մենք չենք զիջի մեր հողերը: Հայաստանը այլեւս չի կարող դիմակայել տնտեսական, քաղաքական եւ ռազմական բնագավառում զգալիորեն առաջ անցած Ադրբեջանին», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ալիեւի խոսքերով, առաջիկա մի քանի տարվա ընթացքում «անդունդը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ» միայն կաճի, քանի որ ինքը հրահանգել է կառավարությանը՝ «երկրի ռազմական ծախսերը հասցնել Հայաստանի պետական բյուջեի մակարդակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG