Հոլիվուդում ավարտվել է Կատարողական արվեստի 9-րդ համաշխարհային մրցույթը, որտեղ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշներիի ներքո հանդես եկող թիմերը արժանացել են բարձրագույն մրցանակների տարբեր տարիքային խմբերում:
Չնայած առաջնությանը չկարողացան մասնակցել հայաստանցիները՝ վիզաների, եւ ղարաբաղցիները՝ իշխանությունների կողմից անտեսվելու պատճառով, Հայաստանի եւ Լեռնային դրոշների ներքո, ինչպես առաջնության կանոնադրությունն է թույլ տալիս, մասնակցեցին այլ երկրներում բնակվող հայեր:
Ջութակահար Անի Վուխուջյանը Հայաստանին բերեց 3, դաշնակահար Գայանե Մելիքյանը՝ 4 ոսկե մեդալ: Պարարվեստի բնագավառում Հայաստանին ոսկե մեդալներ բերեցին Լոս Անջելեսի հայերը:
Ղարաբաղին բարձրագույն պարգեւներ բերեց «Քարավան» դանս-ստուդիան՝ «Արցախ» պարով: Ի դեպ, առաջնությանը մասնակցող 51 երկրների թիմերում ժյուիի բոլոր անդամների կողմից «Քարավան» պարային խումբը լավագույնը ճանաչվեց պարային բոլոր կատարումների մեջ: Վոկալի բնագավարում Սոսի Մարտիրոսյանը Կանադայից Ղարաբաղին բերեց 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալ:
Առաջնության ժյուրիի միակ հայ անդամ Վահան Միրաքյանի խոսքերով, սփյուռքահայ կատարողները մեծ հաճույքով հանդես եկան Հայաստանի եւ Ղարաբաղի դրոշի ներքո եւ արդարացրեցին սպասումները:
«Շատ տխուր էր, երբ, ասենք, Հարավային Աֆրիկան ներկայացնում էր 150 կատարողներից կազմված թիմը, եւ պետությունն էր հովանավորել նրանց մասնակցությունը: Ցանկալի է, որ Հայաստանը նույնպես հատուկ բյուջե ունենա՝ նման մրցույթներին տաղանդավոր երիտասարդներին ուղարկելու համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել մեր արվեստը եւ դրա ապագան», - ասաց Վահան Միրաքյանը:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես