Շաբաթավերջին Ջավախքի բնակչությանը մեսխեթցի թուրքերին Վրաստանում վերաբնակեցման պետական ծրագրին ծանոթացնելու նպատակով Ախալքալակ էր ժամանել Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար, Վրաստանի նախագահին առընթեր մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման պետական հանձնաժողովի նախագահ Գեորգի Խաինդրավան:
«Ջավախքյան հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Գեորգի Խաինդրավան նշել է, որ մեսխեթցի թուրքերի վերադարձը որքան էլ անցանկալի լինի, այն Վրաստանի համար արդեն պարտավորություն է դարձել», - փոխանցել է «Ա-Ինֆո» գործակալությունը: - «Պետնախարարը նաեւ նշել է, որ վերադարձող մեսխեթցիները դառնալով Վրաստանի քաղաքացի, կարող են ապրել նրա ցանկացած անկյունում»:
Լավ հասկանալով վրաց պաշտոնյայի ակնարկը` ջավախքյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւս մեկ անգամ նշել են, որ այսօրվա Վրաստանի հայաբնակ Ախալքալակի, Նինոծմինդայի եւ շրջաններում, Ախալցխայի շրջանի մեծ մասում (հայկական գյուղերի շրջանում) թուրքեր երբեք չեն ապրել, իսկ նրանց նախկին բնակավայրերում այժմ վրացիներ են ապրում (Ասպինձայի եւ Ադիգենի շրջաններ): Ուստի ոչ մի ջավախքցի թույլ չի տա իր բնակավայրում որեւէ թուրքի հայտնվելը: Մեսխեթցիները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համոզմամբ, կարող են բնակվել իրենց նախկին բնակավայրերում, որտեղ հիմա վրացիներ են ապրում:
Ջավախքցիներին մտահոգությունը նաեւ այն է, որ մեսխեթցիների վերադարձով Վրաստանի կառավարությունը տարածաշրջանի ժողովրդագրությունը փոխելու քայլեր է անում: