Ադրբեջանի հոգեւորականները դեմ են արտահայտվել Շուշիի մզկիթի վերականգնմանը: Նախօրեին Ղարաբաղի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը հայտնել էր Շուշիի մզկիթի վերականգնման մտադրության մասին եւ ասել, որ դրան կարող են մասնակցել նաեւ Իրանից հրավիրված մասնագետներ:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Կովկասի մահմեդականների վարչության հայտարարությունը, որտեղ ասված է, թե Շուշիի մզկիթի վերականգնման մտադրությունը մի փորձ է «կոծկելու միջազգային հանրությունից այն բռնարարքները եւ վանդալիզմը, որոնք գործել են հայ ահաբեկիչները Ադրբեջանի տարածքներում»:
Ադրբեջանցի հոգեւորականները նաեւ կոչ են արել իրանցի մասնագետներին հրաժարվել մզկիթի վերականգնմանը մասնակցելուց, քանզի «Իրանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է»:
Արմեն Դուլյան, Պրահա