Միացյալ Նահանգներում աճում է Իրաքում շարունակվող պատերազմի դեմ բողոքի ալիքը, որի դրսեւորումն է շաբաթ օրվանից Տեխասում դեպի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ամառային ռանչոն տանող ճանապարհի մոտ Իրաքում 24-ամյա որդուն կորցրած կնոջ վրանը: Սինդի Շիհանը ցանկանում է հանդիպել Ջորջ Բուշի հետ՝ պահանջելու ամերիկացի զինվորների տունդարձը:
«Ես հասկանում եմ Կալիֆոռնիայից այստեղ ժամանակ կնոջ վիշտն ու նրա պահանջը, սակայն սխալ եմ համարում այս պահին ամերիկյան զորքերի դուրսբերումը, քանի որ դա սխալ կընկալվի մեր թշնամիների կողմից, սարսափելի ազդանշան կլինի նրանց համար», - հինգշաբթի օրը հանդես գալով հատուկ հայտարարությամբ, ասել է Ջորջ Բուշը:
«Այս կինը՝ մյուս բոլոր մայրերի նման, ունի իր տեսակետը աշխարհով մեկ հայտնելու իրավունք», - նշել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով, թե «շատ է մտածել նման մարդկանց այդ տեսակետերի շուրջ, ինքը ծանոթ է նման տեսակետերին, լսել է նաեւ ուրիշներից»:
«Սակայն այս երկրի անվտանգությունից եւ խաղաղության հիմքերը դնելու կարողության տեսանկյունից զորքերը դուրս բերելու որոշումը ճիշտ չէր լինի», - հայտարարել է Ջորջ Բուշը:
Հինգշաբթի օրը Սինդի Շիհանին միացել են եւս 50 մարդ՝ վրաններ խփելով անապատային ճանապարհին եւ ամենուր փակցնելով հակապատերազմական կոչերով պաստառներ:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես