Դիվանագիտական աղբյուրները Անկարայում հայտնել են, որ Թուրքիան տուգանք չի վճարի Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարությունն ուշացնելու համար:
«Զաման» թերթի փոխանցմամբ, նախագծի մասնակիցները «ըմբռնումով են մոտեցել նավթամուղի թուրքական հատվածի շինարարության ուշացմանը, եւ որոշել են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել»:
Ըստ նախագծի իրագործման համաձայնագրի, Թուրքիան պետք է 500 հազար դոլար վճարի ուշացման յուրաքանչյուր օրվա համար, ընդ որում ուշացման ժամկետը չի կարող գերազանցել 240 օրը:
Հաղորդվում է, որ ավարտին են հասցվել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի թուրքական 1076 կիլոմետր հատվածի շինարարական աշխատանքների 97 տոկոսը: Նավթամուղի ընդհանուր երկարությունը 1774 կլիոմետր է: Ադրբեջանական նավթը թուրք-վրացական սահմանը կհատի այս տարվա հոկտեմբերին: