Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է Ալ-Ղաիդայի տեղական ցանցի ղեկավարներից մեկը


Չորեքշաբթի օրը Թուրքիայի իրավապահները ձերբակալել են երկրում Ալ-Ղաիդայի ցանցի ղեկավարներից սիրիացի Լուանի Սաքրին: Առգրավվել է նրան պատկանող 750 կիլոգրամ պայթուցիկ:

CNN-Turk հեռուստաընկերության փոխանցմամբ, Սաքրը խոստովանել է, որ մտադրվում էր Անթալիայի մոտ՝ չեզոք ջրերում իսրայելական զբոսանավ պայթեցնել:

«Ես ուզում էի ծովում իրականացնել գործողությունը, որպեսզի թուրքեր չտուժեն», - Ստամբուլի քրեական հարցերով դատարանի մոտ լրագրողներին ասել է Սաքրը:

Նա նաեւ խոստովանել է, որ մասնակցել է 2003 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Ալ-Ղաիդայի կողմից իրականացված ահաբեկչական գործողություններին, որոնց հետեւանքով 61 մարդ զոհվել էր եւ ավելի քան 600-ը՝ վիրավորվել:

Կեղծ փաստաթղթերով Թուրքիա մուտք գործած սիրիացին ձերբակալվել էր չորեքշաբթի օրը Դիարբեքիրում եւ արդեն տեղափոխվել է Ստամբուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG