Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն քննադատում է հարձակումները Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության վրա


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Բաքվի գրասենյակը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում քննադատել է հարձակումները Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամների եւ կուսակցության Բաքվի եւ Նախիջեւանի գրասենյակների վրա:

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ բռնարարքները: Անթույլատրելի է, երբ անհատ քաղաքացիների խմբերը որոշում են արդարադատությունը վերցնել իրենց ձեռքը», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Մաուրիսիո Պավեսին:

Անդրադառնալով օգոստոսի 3-ին «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով ձերբակալված Ռուսլան Բաշիրլիին, Պավեսին նշել է, որ «գործը առայժմ քննվում է եւ ոչ ոք առայժմ չի դատապարտվել»:

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարը նաեւ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ «ամեն ինչ անել՝ կանխելու բռնություններն ու չարտոնված ցույցերը, որոնք կարող են վնաս հասցնել նախընտրական քարոզարշավին»:

Բողոքի ցույցերը Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության դեմ սկսվել են անցած շաբաթավերջին, երբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարեց ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) եւ Հայաստանի գաղտնի ծառայությունների աջակցությամբ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով կուսակցության երիտասարդական թեւի («Ենի ֆիկիր» (Նոր մտածելակերպ) կուսակցության) առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG