Մատչելիության հղումներ

Երեւանի բնակիչների մեծամասնությունը գտնում է, որ քաղաքապետի պաշտոնը պետք է ընտրովի լինի


«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը օգոստոսի 1-5-ը Երեւան քաղաքի 684 բնակիչների շրջանում անցկացրել է հեռախոսային հարցում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացի ամենաքննարկվող՝ Երեւանի քաղաքապետի ընտրության հարցի շուրջ:

Հայաստանի քաղաքական կոալիցիայի ու ընդդիմության տեսակետերն այս հարցում տրամագծորեն հակադիր են: Այս հարցի հետ է կապվում նաեւ քաղաքացիների հետաքրքրվածությունը սահմանադրության փոփոխություններով:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը գտնում է, որ Երեւանի քաղաքապետը պետք է ուղիղ ընտրություններով ընտրվի մայրաքաղաքի բնակիչների կողմից:

Հարցվողների 9 տոկոսը գտնում են, որ քաղաքապետը պետք է նշանակվի հանրապետության նախագահի կողմից, իսկ 2 տոկոսը՝ ընտրվի Երեւանի բնակչության կողմից ընտրված ավագանու կողմից: Հարցվածների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG