Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի Սենատը չի քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը


Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Պետեր Բրիները շաբաթավերջին հայտարարել է, որ «Թուրքիայում 1915 թվականի հայերի սպանդը երբեք չի քննարկվելու Սենատի կողմից»:

«Երրորդ երկրները իրավունք չունեն մատնացույց անելու Թուրքիային, թե նա այսինչ բանն է արել 90 տարի առաջ», - ըստ «Սուիսինֆո» գործակալության, հայտարարել է Բրեները՝ ավելացնելով, որ «հանձնաժողովը որոշել է, որ Թուրքիայում 1915-1919 թվականներին 800 հազարից մինչեւ 1,8 միլիոն հայերի կոտորածի կամ տեղահանման հարցը չի լինելու Սենատի պլենար նստաշրջանի օրակարգում»:

«Սենատի հանձնաժողովը համաձայնել է Շվեյցարիայի կառավարության հետ, որ խորհրդարանի գործը չէ որոշել՝ ցեղասպանություն է դա, թե ոչ», - ասել է Բրեները:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG