Մատչելիության հղումներ

Սկսվել է ռուսաստանյան զորքի դուրսբերումը Ախալքալակի ռազմակայանից


Այսօր սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաշատ Ջավախքում գտնվող ռազմակայանից: Ուրբաթ օրը 12 մեքենա դուրս է եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից եւ ուղեւորվել դեպի Ռուսաստան:

Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը եւ Վրաստանը համաձայնություն էին ձեռք բերել, որ ռուսաստանյան ռազմակայանները Ախալքալակից եւ Բաթումիից դուրս կբերվեն մինչեւ 2008 թվականը: Ախալքալակի ռազմակայանի տեխնիկայի որոշ մասը արդեն տեղափոխվել է Գյումրի՝ ռուսաստանյան 102-րդ ռազմակայան:

Ախալքալակի հայ բնակիչները մտավախություն ունեն, որ ռազմակայանի փակումուց հետո կվատթարանա իրենց սոցիալական վիճակը, քանզի շատ ընտանիքներ իրենց ապրուստը վաստակում էին ռազմակայանի շնորհիվ: Սակայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հավաստիացրել է, որ ռուս զինվորականների դուրս գալուց հետո Ջավախքի հայերը կապահովվեն պատշաճ աշխատանքով:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG