Մատչելիության հղումներ

Բերեզովսկին «Նեզավիսիմայա գազետա» թերթը վաճառում է Գրեֆի օգնականին


Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ ռուսաստանցի մեծահարուստ Բորիս Բերեզովսկին իրեն պատկանող «Նեզավիսիմայա գազետա» թերթը վաճառում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Գերման րեֆի օգնական Կոնստանտին Ռեմչուկովին:

Պաշտոնապես չի ասվում, թե որքան գումարով է վաճառվում թերթը, սակայն ռուսաստանյան լրատվամիջոցները ենթադրություն են անում, որ խոսքը 10 միլիոն դոլարի մասին է: «Նեզավիսիմայա գազետա»-ն գրանցվելու է Ռեմչուկովի կնոջ՝ Ելենայի անունով, քանզի ինքը՝ Ռեմչուկովը որպես պետական պաշտոնյա իրավունք չունի նման սեփականություն ունենալ:

Ռեմչուկովը եղել է Պետդումայի պատգամավոր եւ ներկայացրել է Աջ ուժերի միություն լիբերալ դաշինքը: Սակայն «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողները «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ «Բերեզովսկին վառ արտահայտված ընդդիմադիր է, իսկ Ռեմչուկովը «իշխանության մարդն է»»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG