Հինգշաբթի օրը Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կրկին լսումներ էին կազմակերպվել Հայոց ցեղասպանության շուրջ: Այս անգամ հիմնական զեկուցողը Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանն էր:
«Հայոց ցեղասպանությունը ապացուցվելու կարիք չունի եւ նման առաջարկը խիստ վտանգավոր է, եւ խարդավանք կարող է հանդիսանալ Ուրուգվայի համար, որն աշխարհում հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ընդունած եւ դատապարտած առաջին երկիր», - քննարկումների ընթացքում հայտարարել է դեսպանը:
Նա առաջարկել է Ուրուգվային միանալ Թուրքիային ուղղված տարբեր երկրների կոչին՝ բացել հայ-թուրքական սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Հինգշաբթի օրը կայացած լսումներից հետո Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեշիշյանը ասել է, որ Հայաստանի առաջարկը շատ լավ տպավորություն է թողել: Ըստ նրա, հայտարարության բովանդակության շուրջ նախնական պայմանավորվածություն կա: Քեշիշյանը խիստ կարեւոր է գնահատել հայ դիվանագետի զեկույցը:
Քննարկման ժամանակ ուրուգվայցի օրենսդիրները միաձայն վերահաստատել են, որ հայերի կոտորածները ցեղասպանություն են: Նույնը դիրքորոշումը Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ վերահաստել է նաեւ Ուրուգվայի փոխարտգործնախարար Բելելա Էռերան:
Անցած շաբաթ Ուրուգվայի խորհրդարանում Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպան Շուրքրու Թուֆանի խնդրանքով Հայոց ցեղասպանության շուրջ կազմակերպված նմանատիպ լսումների ժամանակ խոսվել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ միջազգային հանձնաժողով ստեղծելու հայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել էր Ուրուգվային մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին եւ աջակցել, որպեսզի այդ մարմինը «որոշի ցեղասպանության իրողության փաստը»:
Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել՝ հանդես գալով նույն հանձնաժողովի անդամների հետ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եվ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել էր որեւէ հայտարարություն չհրապարակել՝ Հայաստանի տեսակետին ծանոթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել էր:
Անցած ապրիլին, հիշեցնենք, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի՝ ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը՝ փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո