Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կայցելի Հարավային Կովկաս


Օգոստոսի վերջին պաշտոնական այցով Հարավային Կովկաս կժամանի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

«Թուրան» գործակալությանը Բաքվում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակից հայտնել են, որ այցի ընթացքում Ռենե վան դեր Լինդենը կհանդիպի Հարավային Կովկասին երկրների իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ակնկալվում է, որ այցերի ընթացքում քննարկվելու են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր:

Ռենե վան դեր Լինդենի տարածաշրջանային այցը կսկսվի օգոստոսի 18-ին Հայաստանից, օգոստոսի 20-ին նա Երեւանից կմեկնի Թբիլիսի, որտեղից էլ հաջորդ օրը կմեկնի Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG