Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում Եվրախորհրդի տարածքից «անհետացել էր» Հայաստանի Հանրապետության դրոշը


Հուլիսի 30-ի երեկոյան Եվրոպայի խորհրդի տարածքից անհայտացել է Հայաստանի Հանրապետության դրոշը եւ ծռվել է երկիրը ներկայացնող ցուցատախտակը։ Դեպքի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարությանը:

Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԵԽ Անվտանգության ծառայություններին եւ պահանջել հնարավորինս շուտ վերականգնել դրոշը։

«Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը վճռականորեն բողոքում է այս գործողության դեմ եւ Եվրոպայի խորհրդից պահանջում իր տարածքի վրա անվտանգության անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ կանխել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդանիշների դեմ վանդալիզմը», - ասվում է նոտայի մեջ: - «Կիրակի առավոտյան դեպքի վերաբերյալ տեղեկացվել է նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Լորանին, որը ներողություն է հայցել միջադեպի կապակցությամբ»:

Միեւնույն ժամանակ գրասենյակը պարզաբանել է, որ ԵԽ անվտանգության ծառայությունները պատասխանատու են միայն շենքի մուտքի եւ ներսի անվտանգության համար։ Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսում են միայն շենքի մուտքը եւ դրանց տեսադաշտի մեջ չի մտնում շենքի դիմացի տարածքը, այսինքն նաեւ դրոշները։ Շենքից դուրս տարածքի վերահսկողությունը իրականացնում է ֆրանսիական ոստիկանությունը եւ վերջիններս արդեն տեղեկացված են տեղի ունեցածի մասին։

Դրոշը ներկայումս վերականգնված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG