Մատչելիության հղումներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կունենա իր ինստիտուտը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի կազմում է նաեւ Հայաստանը, մտադիր է ստեղծել մի կառույց, որը կզբաղվի ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների ուսումնասիրությամբ:

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ որոշվել է նոր կառույցի կանոնադրության նախագիծն ուղարկել անդամ երկրներին՝ համաձայնեցնելու համար:

Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկելու է որպես այդ նոր կառույցի հիմք օգտագործել նախարարության ինստիտուտներից մեկը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG