Ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ այս ամիս անցկացրած սոցիոլոգիական հարցման, ռուսաստանցիների 25 տոկոսը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Միաժամանակ, գրեթե նույնքան ռուսաստանցիներ (24 տոկոս) համարում են, որ Հայաստանի նախագահը անբարյացակամ է Ռուսաստանի նկատմամբ: Հարցվածների մոտ կեսը՝ 49 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Ռուսաստանցիների մեծ մասը՝ 52 տոկոսը ԱՊՀ երկրների նախագահներից Ռուսաստանի նկատմամբ ամենաբարյացակամն է համարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Երկրորդ տեղում է Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը՝ 49 տոկոս: Երրորդում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է՝ 36 տոկոս:
Ռոբերտ Քոչարյանն այս ցուցակում չորրորդն է:
1600 հարցված ռուսաստանցիների կարծիքով, Ռուսաստանի հանդեպ ամենաանբարյացակամ վերաբերմունքն ունեցող նախագահներն են Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն:
Արմեն Դուլյան, Պրահա