Ռուսաստանյան «GazetaSNG» ինտերնետային թերթի փոխանցմամբ, միջինասիական երկրներ կարճատեւ այցը հինգշաբթի օրը ավարտած ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը մտադիր է կրկին այցելել Ադրբեջան այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերի սկզբին:
Ըստ թերթի, անցած ապրիլին Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ Պենտագոնի ղեկավարին չէր հաջողվել վերջակետ դնել Ադրբեջանում ամերիկյան «արագ արձագանքման խմբերի» տեղակայման հարցում: Այն ժամանակ Դոնալդ Ռամսֆելդին չէր հաջողվել նույնիսկ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը անսպասելիորեն մեկնել էր Պակիստան:
Հայտնի չէ, թե կհաջողվի՞ Իլհամ Ալիեւին այս անգամ էլ խուսափել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից: Ամեն դեպքում, ըստ փորձագետների, Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը «դե-յուրե» ամրագրելու համար Վաշինգտոնը ընտրել է ճիշտ ժամանակ. խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ Ադրբեջանի ղեկավարությունը ավելի զիջող կլինի:
Ամեն դեպքում, ըստ GazetaSNG-ի, իրավիճակը բարդանում է նրանով, որ Դոնալդ Ռամսֆելդի ապրիլյան այցից հետո Ադրբեջանը, որը Սպիտակ տակ պլաններում կարեւոր դեր է զբաղեցնում Իրանի դեմ նախապատրասվող գործողություններում, հասցրել է Իրանի հետ կնքել չհարձակման մասին համաձայնագիր:
Դա, սակայն, դժվար թե ստիպի Միացյալ Նահանգներին հրաժարվել Ադրբեջանում ռազմական ներկայության մտադրությունից՝ մանավանդ, որ ամերիկյան զինվորականները «դե-ֆակտո» արդեն Ադրբեջանում են: