Մատչելիության հղումներ

Իրանի հայերը մտադիր են առողջարարական կենտրոն բացել Պարսից ծոցում


«Իրանի հայերը մտադիր են առողջարարական կենտրոն բացել Քեշմ կղզում եւ հանգստանալ այնտեղ՝ առանց պահպանելու իսլամի կանոնները», - հայտնում է Իրանում լույս տեսնող «Ջոմհուրիե իսլամի» թերթը:

Պարբերականի վկայությամբ, «Մարինա» գործակալությունը, որը գլխավորում է մի հայ կին, արդեն ստացել է առողջարարական կենտրոն կառուցելու թույլտվությունը:

Թերթը, որը համարվում է կոշտ գծի կողմնակիցների խոսափող, մեկնաբանում է. - «Այս ծրագրից մահմեդականության դեմ ուխտադրուժ ընդվզում կազմակերպելու հոտ է գալիս»:

Պարսից ծոցում գտնվող Քեշմը Իրանի ամենամեծ կղզին է:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG