Մատչելիության հղումներ

Օգոստոսին Ադրբեջան կժամանեն սենատորներ Լուգարը եւ Մաքքեյնը


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, day.az-ը հինգշաբթի օրը հաղորդել է, որ օգոստոսի երկրորդ կեսին Ադրբեջան կժամանեն Միացյալ Նահանգների հեղինակավոր սենատորներ, հանրապետականներ Ռիչարդ Լուգարը եւ Ջոն Մաքքեյնը:

Այցի հիմնական նպատակը Ադրբեջանում նախընտրական իրավիճակին ծանոթանալն է: ԱՄՆ Սենատի անդամները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Երկու գործիչնել էլ, ըստ day.az-ի, հետխորհրդային տարածքում ժողովրդավարացման գործընթացներ մոլի ջատագովներ են: Ռիչարդ Լուգարը նախագահ Բուշի հատուկ հանձնակատարն էր Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ Ջոն Մաքքեյնը հեղինակն էր Սենատի կողմից ընդունված փաստաթղթի, որով սուր քննադատության էին ենթարկվել 2003 թվականի նախագահական ընտրությունները Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG