Մատչելիության հղումներ

Թուրքիայում կրկին գնացք է պայթեցվել


Թուրքիայի հարավ-ալեւելքում չորեքշաբթի օրը պայթեցվել է խառը շարժակազմով (ուղեւորատար եւ բեռնատար վագոններով) գնացք: Զոհեր չկան:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանության ներկայացուցիչների կարծիքով, երկաթգիծը հեռակառավարվող ռումբով պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Այս տարվա հունիս-հուլիսին այդ կազմակերպության անդամները, ըստ ոստիկանների, պայթեցրել են երեք գնացք:

Վերջին անգամ նման միջադեպ տեղի էր ունեցել հուլիսի 3-ին Թուրքիայի Բինգյոլ նահանգում, երբ պայթյունի հետեւանքով գծերից դուրս էր եկել փոստային գնացքի մի քանի վագոններ, ինչի արդյունքում զոհվել էին գնացքի անվտանգությունն ապահովող ուժային կառույցի 6 աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG