Հուլիսի 29-ից 31-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտի» (Media Diversity Institute - MDI) հովանու ներքո կկայանա Հարավային Կովկասի հանրապետությունների լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունելու MDI-ի «Հարավային Կովկասում ազգային փոքրամասնությունների իրավիճակին վերաբերող հարցերի լուսաբանման կատարելագործում» եռամյա ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Հայաստանը այս հանդիպմանը ներկայացնող խմբի կազմում են, ի թիվս այլոց, Երեւանի եւ Ստեփանակերտի մամուլի ակումբների ղեկավարները, Հայաստանի հանրային հեռուստատեսության, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւ «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրենները:
Ռուզաննա Ստեփանյան