Մատչելիության հղումներ

«Ա1+»-ին պարտադրում են ազատել ԳԱԱ-ին պատկանող շենքում զբաղեցրած տարածքը


«Մելտեքս» ընկերությունը, որի մեջ է մտնում ավելի քան երեք տարի առաջ եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը, չորեքշաբթի օրը Գրիգոր Լուսավորիչ,15 հասցեի վերեւի հարկերում զբաղեցրած երկու սենյակ արդեն ազատել ու հանձնել է Գիտությունների Ազգային ակադեմիայի տնօրինությանը, եւ երկու օրում ստիպված է լինելու ազատել նաեւ առաջին հարկում զբաղեցրած ամբողջ տարածքը:

Թեեւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Հայաստանի ԳԱԱ-ին պատկանող այդ շենքում տարածքն ազատելումասին Տնտեսական դատարանի՝ մայիսին կայացրած վճռից հետո ակադեմիայի նախագահության հետ՝ ի դեմս նախագահ Ֆադեյ Սարգսյանի, պայմանավորվածություն էր ձեռք բերել մինչեւ այլ տարածք գտնելը դրանք չազատել:

ԳԱԱ-ում Մովսեսյանին ասել են, որ «կառավարությունն է ստիպում, որպեսզի ազատվի շենքը»:

«Ինձ զարմացնում է, որ այս շենքում գտնվող ուրիշ ձեռնարկություններից ոչ մեկին այդպիսի առաջարկություն՝ անհապաղ ազատել [տարածքը] չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը:

Նա ասաց նաեւ, որ իրենք նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով, որ «գոնե առաջին հարկի սենյակները թողնեն, մինչեւ հարցի վերջնական լուծումը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG