Մատչելիության հղումներ

ՎՈՒԱՄ-ի պետությունները կհիմնադրեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի «վիրտուալ կենտրոններ»


Հուլիսի 25-ին Բաքու կժամանեն ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի փոխնախարարները, ովքեր կմասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի «վիրտուալ կենտրոնների» բացման հանդիսավոր արարողությանը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտնել է, որ Ադրբեջանում «վիրտուալ կենտրոնի» համար տարածք է հատկացվել կառավարության շենքում, սկսվել է սարքավորումների տեղադրումը:

Կենտրոններում ստեղվելու են ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի տեղափոխման, կազմակերպված հանցավորության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով տվյալների տեղեկատվական բանկեր:

Արազ Ազիմովը նաեւ հանդես է եկել «վիրտուալ կենտրոններին» ԱՄՆ, Ռումիանիայի, Բուլղարիայի եւ այլ պետությունների միանալու օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG