Ֆրանսիական «Ալկատել» խոշոր ընկերության ղեկավար հայազգի Սերժ Չուրուկը, որը 10 տարի շարունակ ղեկավարել է ընկերությունը, ըստ «Բիզնեսուիք» պարբերականի, հաջորդ տարի 68 տարեկանում անցնելու է թոշակի:
«Ակլատել»-ը հեռահաղորդակցություն սարքավորումներ արտադրող ամենահայտնի ընկերություններից է: Սերժ Չուրուկը «Ալկատել»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն է դարձել 1995 թվականին: Մինչ այդ նա 5 տարի գլխավորում էր աշխարհի ամենախոշոր նավթային ընկերություններից մեկը՝ «Տոտալ»-ը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Տոտալ»-ի նախկին աշխատակիցներից մեկը, ժամանակին Ադրբեջանի ղեկավարությունը, տեղեկանալով, որ Սերժ Չուրուկը հայ է, հրաժարվել է «Տոտալ»-ին թույլ տալ մասնակցել Կասպից ծովի նավթահանքերի շահագործման ծրագրերին:
Արմեն Դուլյան, Պրահա