Մատչելիության հղումներ

Եվրոպացիները դեմ են միավորված Եվրոպայի հետագա ընդլայնմանը


Եվրահանձնաժողովը երկուշաբթի օրը հրապարակել է Eurobarometre կենտրոնի հարցման արդյունքները, ըստ որի Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների մեծամասնությունը դեմ է միավորված Եվրոպայի հետագա ընդլայնմանը:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հարցման արդյունքներով պարզվել է, որ եթե Բուլղարիայի անդամակցությանը Եվրամիությանը կողմ են հարցվածների գրեթե կեսը, ապա Ռումինիայի եւ Թուրքիայի հարցում կողմնակիցների թիվը ավելի քիչ է՝ համապատասխան 45 եւ 35 տոկոս:

Սոցիոլոգները պնդում են, որ Եվրամիության հետագա ընդլայնման հակառակորդների թիվը հետզհետե ավելանում է, ընդ որում՝ այդ միտումը նկատվում է 2000 թվականի մայիսից ի վեր, երբ Եվրամիությանը անդամակցեցին Արեւելյան Եվրոպայի երկրները:

«Եվրաթերահավատները» հատկապես շատ են Գերմանիայում եւ Ֆրանսիայում, որտեղ Եվրամիության ընդլայնումը ողջունում են համապատասխանաբար բնակիչների միայն 33 եւ 32 տոկոսը:

Փորձագետները նշում են, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը փաստորեն կիսել է եվրոպական հասարակությունը՝ դառնալով Ֆրանսիայում եւ Հոլանդիայում Եվրասամանադրության հանրաքվեի մերժման հիմնական պատճառը:

Բուլղարիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից բացի, Եվրամիությանը անդամակցելու լուրջ հավակնություններ ունեն նաեւ Խորվաթիան, Բոսնիան ու Հերցեգովինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG