Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, անցած շաբաթավերջին Ջավախքում միջադեպ է տեղի ունեցել տեղի հայերի ու վրացիների միջեւ:
Ըստ տեղեկատվության, Ախալքալակի հայ բնակիչները մուտք են գործել քաղաքի վրացական դպրոց, կոտրել պատուհանները եւ դպրոցական գույքը: Բացի այդ, Ախալքալակի շրջանի հայերը ծեծի են ենթարկել Թբլիսիի պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղի ուսանողներին, որոնք մաքրման աշխատանքներ էին տանում Սամսա գյուղի մոտակայքում գտնվող լքված եկեղեցում:
Ախալքալակի շրջանի վարչակազմից «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են, որ ուղեղի ցնցում ստացած մի ուսանող հասցվել է Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց:
«Ազատություն» ռադիոկայանին Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը հայտնեց, թե «Ախալքալակի դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»:
Ըստ նրա, ուրբաթ օրը Ջավախքում Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը եւ ուսանողները մաքրելու նպատակով մտել են Մեծ Սամսա գյուղի 12-րդ դարի ժայռափոր եկեղեցին, ամբողջ օրը դուրս չեն եկել եկեղեցուց, ըստ ուսանողների՝ աղոթել են:
Ռստայկանի խոսքերով սակայն, ուսանողները իրենց մոտ եղած գործիքներով փորձել են քանդել եկեղեցին, քարեր փոկել, ինչից էլ առաջել է վեճը տեղի հայ կանանց հետ: Ի վերջո, կանայք եկեղեցուց դուրս են վռնդել ուսանողներին :
Կարինե Քալանթարյան