Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գազը Վրաստան եւ Թուրքիա կհասնի հաջորդ տարվա աշնանը


«Ադրբեջանական գազի մատակարարումը Վրաստան եւ Թուրքիա Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարով կսկսվի 2006 թվականի սեպտեմբերի 30-ին», - ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է «Շահ - Դենիզ» ծրագրի ղեկավար Մայք Սքիթմորը:

Նրա վկայությամբ, ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի արդեն այս տարի, իսկ վրացականինը՝ հաջորդ տարվա առաջին կեսին:

Ինչպես հաղորդում է ՊՐԱ3Մ-ՏԱՍՍ գործակալությունը, Վրաստանը տարեկան կստանա 0,8 միլիարդ խորանարդ մետր գազ, Թուրքիան՝ 6,3 միլիարդ:

Գազատարը, որի շինարարության վրա ծախսվվելու է ավելի քան 1 միլիարդ դոլար, կառուցվում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարին զուգահեռ` 28 մետր հեռավորության վրա:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG