Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով Ճգնաժամերի միջազգային խմբի պատրաստած փաստաթուղթը «հայամետ է»


Եվրոպական ոչ կառավարական Ճգնաժամերի միջազգային խումբ (International Crisis Group) կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում օրերս կայացել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ ֆորում՝ հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:

«Կազմակերպության՝ նախագծի տեսքով պատրաստած փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո’չ ես, ո’չ էլ Ադրբեջանի մյուս փորձագետները չհամաձայնեցինք եւ հայտնեցինք մեր բողոքը», - ANS-ին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան:

Նրա խոսքերով, քննարկամը ներկայացված նախագիծը չի արտացոլում «օկուպացիայի փաստը, եւ միտված էր Ղարաբաղում դե-ֆակտո գույություն ունեցող վարչակարգի լեգալացմանը»:

«Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավոր՝ հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով, իմասն ունի լրջորեն մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը», - կարծում է Հաջիեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG