Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան


Հուլիսի 19-ին եռօրյա այցով Ադրբեջան կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը:

«Թուրան» գործակալությանը Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունից հայտնել են, որ այցի ընթացքում Գենյուլը հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG