Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Թուրք եւ հայ դիվանագետները բանակցում են, եւ դրանում որեւէ նոր բան չկա»


«Թուրք եւ հայ դիվանագետները բանակցություններ են վարում երկկողմ խնդիրների լուծման նպատակով, եւ դրանում որեւէ նոր բան չկա», - չորեքշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

«Թուրքիայի միակ նպատակը Կովկասում կայունության հաստատումն է», «Հուրիեթ»-ի փոխանցմամբ, նշել է Գյուլը՝ ավելացնելով, թե հայ-թուրքական երկխոսությունը «շարունակվում է արդեն երկար ժամանակ»:

«Երբեմն նման հանդիպումները անցկացվում են արտգործնախարարների մակարդակով: Անկարան ձգտում է մշակել այնպիսի դիրքորոշում, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Շաբաթակսզբին CNN-Turk հեռուստակայանը հաղորդել էր, թե եվրոպական քաղաքներից մեկում տեղի է ունեցել հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի հանդիպում, որի ընթացքում Թուրքիան ներկայացրել էր իր առաջարկները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ:

Հանդիպումը, ըստ հեռուստակայանի, հետեւել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակներ փոխանակմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Շուտով եվրոպական քաղաքներից մեկում կայանալու է երկրորդ հանդիպումը, որի ժամանակ առաջարկներ կներկայացնի արդեն հայկական կողմը: Բանակցություններում թուրքական կողմից մասնակցում են արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ահմեթ Ուզումչուն եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգյորը:

CNN-Turk-ը նաեւ հաղորդել էր, որ Քոչարյանը եւ Էրդողանը համաձայնել են կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնք կբավարարեն երկու կողմերին եւ կստեղծեն վստահության մթնոլորտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG