Մատչելիության հղումներ

Նշանակվել է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը


Ադրբեջանում գալիք աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվել դեսպան Գերթ Ահրենսը (Gert Ahrens), ով ղեկավարել էր կազմակերպության դիտորդական առաքելությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում 2004 թվականին:

«Թուրան» գործակալությանը Բաքվի ԵԱՀԿ գրասենյակից հայտնել են նաեւ, որ դիտորդական խմբի կազմում կլինեն 28 երկարաժամկետ եւ 500 կարճաժամկետ առաքելությամբ դիտորդներ: Երկարաժամկետ դիտորդների առաքելությունը Բաքվում իր գրասենյակը կբացի արդեն սեպտեմբերի կեսին, ինչից հետո Բաքու կժամանի դեսպան Ահրենսը: Կարճաժամկետ առաքելությամբ դիտորդները Ադրբեջան կժամանեն քվեարկությունից 4-6 օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG