Ինչպես նշված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Ջոն Էվանսի տեղեկացմամբ, բազմազգ դիվիզիայի կազմում հայ խաղաղապահների՝ հուլիսի 10-ին պլանավորված թռիչքն Իրաք չի իրականացվել «զուտ տեխնիկական պատճառներով»:
«Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության եւ ամերիկյան հրամանատարության կողմից աշխատանքներ են տարվում հայ խաղաղապահների ուղեւորությունն Իրաք հուլիսի 13-ին կազմակերպելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Բազմազգ դիվիզիայի կազմում փոխարինվող խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ բժիշկների, սակրավորների ու վարորդների ընդհանուր թվակազմը՝ 46 մարդ, չի փոխվելու:
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին ընդունել էր Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռասել Գրիմլեյի ներկայացման առիթով:
«Նախարար Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջեֆրի Փրեդմորին՝ իր ծավալած գործունեության համար՝ նշելով, որ վերջինիս պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում առավել խորացել է հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմական բնագավառում», - տարածած հաղորդարգությամբ փոխանցել է Սեյրան Շահսուվարյանը: