Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Վրաստանը կքննարկեն համագործակցությունը էներգետիկայի ոլորտում


Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով հինգշաբթի օրը Բաքու է ժամանել Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իր գործընկեր Մեջեթ Քերիմովի հետ Գիլաուրին քննարկելու է Վրաստան լրացուցիչ էլեկտրաէներգիայի, իսկ Ադրբեջանի Նավթային պետական ընկերության նախագահ Նատիկ Ալիեւի հետ՝ Շահ-Դենիզ հանքավայրից գազի մատակարարման հնարավորությունը:

Վրաստանը ցանկանում է Ադրբեջանից լրացուցիչ ստանալ օրական 70 մեգավատտ էլեկտրաէներգիա, սակայն ադրբեջանական կողմը պնդում է, որ Վրաստանը նախ փակի մատակարարված 32 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը: Նիկա Գիլաուրիի խոսքերով, խնդիրը բավական բարդ է, քանի որ «էլեկտրաէներգիան մատակարարվել է առանց ավարտուն պաշտոնական համաձայնագրի»:

Ինչ վերաբերում է Շահ-Դենիզ հանքավայրի գազին, որը Վրաստանով Թուրքիա պետք է արտահանվի 2007 թվականից, ապա Վրաստանը ցանկանում է ստանալ տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ նախատեսված 400 միլիոնի փոխարեն: Ադրբեջանը, սակայն, կասկածի տակ է դնում այդ ծրագրի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG