Մատչելիության հղումներ

«Հայաստանի չի խանգարի ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի չի խանգարի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցությանը, քանի որ Ադրբեջանին «հաջողվել է պարտավորեցնել Հայաստանին չխոչընդոտել գործընթացին»:

«525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, Բաքվում ԱՀԿ անդամակցության շուրջ բանակցություններին նվիրված ասուլիսում Մամեդկուլիեւը նշել է, թե «մինչեւ վերջնական խաղաղության հաստանումը Ադրբեջանը ԱՀԿ շրջանակներում չի համագործակցելու Հայաստանի հետ, եւ դա չի հակասում կազմակերպության դրույթներին»:

Դիվանագետի խոսքերով, Հայաստանը Ադրբեջանից առաջ՝ 2001-ին է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, քանի որ ավելի շուտ էր դիմել՝ դեռեւս 1993 թվականին:

«Հայաստանը անդամակցել էր ԱՀԿ-ին որոշակի զիջումներով, սակայն այսօր երկիրը, որի տնտեսությունը բավականին թույլ է, չի կարողանում կատարել պարտավորությունները եւ դիմել է դրանք մեղմելու խնդրանքով: Չեմ կարծում, որ ԱՀԿ-ն բավարարի Հայաստանի խնդրանքը», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը՝ միաժամանակ ավելացնելով, որ ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն 2006 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG