«Ղարաբաղյան հակամարտության այն կողմը, որը առաջինը կսկսի ռազմական գործողություններ, կհեռացվի Եվրախորհրդից», - չորեքշաբթի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, իր դիրքորոշումը Դեւիսը բացատրել է նրանով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը կկարգավորվի հնարավորինս արագ:
«Անկախ այս խնդրի վերաբերյալ հայ քաղաքական գործիչների մոտեցումից՝ բոլորին հայտնի է, որ Հայաստանը օկուպացրել է իր սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ գտնվող ադրբեջանական հողերը», - ըստ ANS-ի, ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: