Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է չկայանալ»


Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանին եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացումը կախված է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների՝ հուլիսի 11-ին Բաքու կատարելիք այցի արդյունքներից:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հայտնել է, թե Ադրբեջան կատարելիք երկօրյա այցից հետո՝ հուլիսի 13-ին համանախագահները կմեկնեն Հայաստան:

«Եթե հակամարտող կողմերի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներից հետո արտգործնախարարների հանդիպման անհրաժեշտություն առաջանա, ապա այդ ժամանակ կորոշվի հանդիպման ժամկետը: Հակառակ դեպքում նման հանդիպում չի լինի», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG