Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն ասել է, թե ՆԱՏ0-ի հետ Վրաստանի անհատական գործակցության ծրագիրն այլեւս գաղտնազերծված է ու ՆԱՏ0-ի համաձայնությամբ մոտ ժամանակերս կներկայացվի հանրության ուշադրությանը:
«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ծրագիրը կհրապարակվի ամբողջությամբ՝ բացառությամբ «իրականացման ժամկետների եւ ՆԱՏ0-ի կողմից հատկացվող կոնկրետ օգնությանը վերաբերող տվյալների»:
ՆԱՏ0-ի հետ Վրաստանի անհատական գործակցության ծրագիրն ընդունվել է 2004 թվականի հոկտեմբերին: Ծրագրի համաձայն, Վրաստանը պարտավորվում է մինչեւ 2007-ի տարեվերջ զինված ուժերում իրականացնել բարեփոխումներ, ընդունել համապատասխան օրենքներ, լուծել սոցիալական, ֆինանսական եւ այլ հարցեր:
Վրաստանը հուսով է, որ ծրագրի իրականացման դեպքում կստանա ՆԱՏ0-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ:
Վրաստանի ղեկավարությունը բազմիցս հավաստիացրել է, որ ՆԱՏ0-ի հետ անհատական գործակցության ծրագիրն իրականացվում է նախատեսված ժամանակացույցից շուտ եւ ավարտին կհասցվի մինչեւ 2006-ի տարեվերջը:
Արմեն Քոլոյան, Պրահա