Հուլիսի 1-ից Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում բացված հոբելյանական՝ 40-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հորիզոններ» խորագրով ծրագրում ներկայացվել է փառատոնի պատվավոր հրավիրյալ Ատոմ Էգոյանի «Որտեղ ճշմարտությունն է» կինոնկարը: Սա Էգոյանի վերջին ֆիլմն է, որ ցուցադրվել էր նաեւ Կաննի փառատոնում:
Այս տարի Կարլովի Վարիի փառատոնում հայկական ֆիլմեր ներկայացված չեն:
Երեկ կանադական ֆիլմերի ծրագրում ցուցադրվեց սիրիա-պաղեստինյան ծագումով կանադուհի երիտասարդ ռեժիսոր Ռուբա Նադդայի «Սաբահ» կինոնկար, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:
Հուլիսի 12-ին Հայաստանում մեկնարկող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի նաեւ «Սաբահ»-ը: Շաբաթավերջին Արսինե Խանջյանը եւ Ատոմ Էգոյանը կժամանեն Երեւան: Վերջինս «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է:
Աննա Կարապետյան, Պրահա