Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Գոյություն ունի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու «ոսկե հնարավորութուն»


«Այսօր գոյություն ունի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու «ոսկե հնարավորութուն՝ հիմնված «հաղթանակ-հաղթանակ» հայեցակարգի վրա, որի իրագործման դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը իրավիճակից դուրս կգան նվազագույն կորուստներով: Կողմերը պետք է ինտենսիֆիկացնեն այս ուղղությամբ տարվող բանակցությունները», - շաբաթավերջին Վաշինգտոնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նստաշրջանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, շվեդ պատգամավորը նաեւ նշել է, թե «հակամարտությունը «սառեցված չէ»՝ ամեն տարի շփման գոտում մարդիկ են զոհվում»:

Նստաշրջանում Լենմարկերը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցը, որը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ «շարունակել աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման գործընթացին»:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նաեւ նշում է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների կարեւոր դերը՝ «ժողովրդի աջակցությունը մոբիլիզացնելու գործում»՝ այս կապակցությամբ կոչ անելով բոլոր պատգամավորնեին «ձեռնպահ մնալ զգացմունքային հայտարարություններից»:

Հայակական կողմը դրական է գնահատել զեկույցը: Ադրբեջանական պատվիրակությունը մտադրվում էր ներկայացնել սեփական զեկույցը, որը Եվրախորհրդի ձմեռային նստաշրջանում Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի կրկնությունն էր, սակայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները այն մերժել են:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG