Մատչելիության հղումներ

Գերմանիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց կանցլեր Շրյոդերին


Գերմանիայի խորհրդարանը այսօր անվստահություն է հայտնել երկրի կանցլեր Գերհարդ Շրյոդերին` ճանապարհ հարթելով դեպի վաղաժամկետ ընտրություններ: Քվեարկության նախաձեռնողը հենց կանցլերն էր, ով, ելույթ ունենալով Բունդեստագում, ասաց, թե բարեփոխումներ իրականացնելու համար իրեն նոր մանդատ է անհրաժեշտ:

Շրյոդերի կուսակիցների մեծ մասը ձեռնպահ քվեարկեց:

Դեռ մայիսին տեղական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների պարտությունից հետո Շրյոդերը հայտարարել էր, որ նախատեսում է մեկ տարով արագացնել խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանային հաջորդ տարվա սեպտեմբերին:

Նախագահ Հորստ Քյոլերը 21 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրություններ նշանակելու մասին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG